Մատչելիության հղումներ

Ըստ Մամեդյարովի` Ալմաթիում քննարկվելու է Քելբաջարի եւ Լաչինի վերադարձի հարցը


Հաջորդ շաբաթ Ալմաթիում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստի շրջանակներում կայանալիք հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկելու են առաջին փուլում Քելբաջարի եւ Լաչինի շրջանների ազատման հարցը: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքերով` բանակցություններում ուշադրությունը գլխավորապես կենտրոնացվելու է 5 շրջանների հետ նաեւ Քելբաջարի եւ Լաչինի` «5+2» ձեւաչափով վերադարձի հարցը:

«Պատմականորեն, Քելբաջարը եւ Լաչինը երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղի կազմում: Այժմ խոսքը այդ երկու շրջանների վերադարձի ժամկետների մասին է», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Մամեդյարովը:

Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ Ադրբեջանի արտգարծնախարարը ասել է, որ հայկական կողմը հանրաքվեի անցկացման կողմնակից է, սակայն Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ «հայերի հետ քվեարկությանը պետք է մասնակցի նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG