Մատչելիության հղումներ

Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա


Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի
Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի

Այսօր Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 2-4 աստիճանով, իսկ Արարատյան դաշտում եւ Երեւանում` 5 աստիճանով: Առաջիկա օրերին, մասնագետների կանխատեսմամբ, ջերմաստիճանը կբարձրանա եւս 2 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանի փոխանցմամբ, հուլիսի 10-11-ին օդի ջերմաստիճանը Երեւանում կհասնի 40 աստիճանի:

Առաջիկա երեք օրերին բարձր է լինելու նաեւ ճառագայթների ուլտրամանուշակագույն ինդեքսը, հետեւաբար խորհուրդ է տրվում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պետրոսյանը փարատեց մարդկանց շրջանում պտտվող կասկածները, թե ջերմաստիճանը ավելի բարձր է, սակայն «Հայհիդրոմետ»-ը թաքցնում է իրական թվերը:

«Թաքցնելու ոչինչ չկա: Ուղղակի մենք փորձում ենք ավելորդ խուճապ չառաջացնել, հնչեցնել հնարավորինս ճիշտ թվեր, որոնք համապատասխանում են իրականությանը», - վստահեցրեց նա:

Հարկ է նշել, որ օդի ջերմաստիճանը չափվում է ստվերում, 2 մետր բարձրության վրա գտնվող փակ փայտե արկղում, որտեղ ապահովված է օդափոխությունը: Այդտեղ ջերմաստիճանը, բնականաբար, տարբերվում է արեւի տակ եւ ասֆալտի մակերեւույթին մոտ ջերմաստիճանից:

Հուլիսի 12-ից հետո, ըստ Պետրոսյանի, սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի նվազում:

Շոգը կտեւի մինչեւ շաբաթվա վերջ
please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG