Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ժամանեց Երեւան


ԱՄՆ պետքարտուղարը ժամանեց Երեւան
please wait

No media source currently available

0:00 0:02:01 0:00
Ուղիղ հղում


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը երկօրյա այցով ժամանեց Երեւան:


«Զվարթնոց» օդանավակայանում պետքարտուղարին դիմավորեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Դիմավորողների թվում էին նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը:

Օդանավակայանից Հիլարի Քլինթոնը ուղղվեց դեպի նախագահական նստավայր, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Կիրակի ավելի ուշ կայանալու է ԱՄՆ-ի պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի համատեղ ասուլիսը, որով կամփոփվեն Հիլարի Քլինթոնի պաշտոնական հանդիպումները Երեւանում:

Երկուշաբթի օրը պետքարտուղարը հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու է մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հետ կապված հարցեր:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայ ազգային կոնգրեսից, ընդդիմադիր այս շարժման ներկայացուցիչների հետ Հիլարի Քլինթոնի հանդիպում նախատեսված չէ:

Հիլարի Քլինթոնը Երեւան ժամանեց Բաքվից եւ երկուշաբթի օրը մեկնելու է Թբիլիսի, որտեղ էլ ավարտելու է իր շրջագայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG