Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ժամանել է Բաքու


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը անցած գիշեր ժամանել է Ադրբեջան:

Ինչպես օրեր առաջ կայացած ճեպազրույցում հայտնել էր պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, կիրակի օրը նախատեսված են Քլինթնի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, երիտասարդության հետ քննարկումներ մամուլի ազատության եւ քաղաքական մասնակցության հարցերով:

Այսօր օրվա երկրորդ կեսին Միացյալ Նահանգների պետքարտուղարը ժամանելու է Երեւան, որտեղ հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պետքարտուղարը հանդիպելու է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու է մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հետ կապված հարցեր:

Ֆիլիպ Գորդոնը նույն ճեպազրույցում հաստատել էր, որ Երեւանում եւ Բաքվում Հիլարի Քլինթոնի քննարկելիք հարցերի թվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, իսկ Հայաստանի ղեկավարության հետ քննարկվելու է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Վաղը Հիլարի Քլինթոնը Երեւանից կմեկնի Թբիլիսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG