Մատչելիության հղումներ

Կիսաեզրափակիչում` Նիդերլանդները եւ Ուրուգվայը


Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին կհանդիպեն Նիդերլանդների եւ Ուրուգվայի հավաքականները:

Շաբաթ օրը կայացած քառորդ եզրափակիչ հանդիպումներում Նիդերլանդները 2:1 հաշվով հաղթեց Բրազիլիային, Ուրուգվայը 11-մետրանոցներով հաղթեց Գանային. այս խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 1:1, լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Գանան չկարողացավ իրացնել 11-մետրանոց տուգանային հարվածը:

Աշխարհի կրկնակի չեմպիոն Ուրուգվայի հավաքականը վերջին երեք տասնամյակում առաջին անգամ է նման հաջողության հասնում աշխարհի առաջնությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG