Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի վերլուծաբանը պատերազմի վերսկսման հավանականություն է տեսնում


Հայ զինվորը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
Հայ զինվորը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Զինված հակամարտությունների ուսումնասիրության եւ միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով վերլուծաբան Ժերար Շալյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսկման հավանականությունը «այսօր ավելի է մեծ է, քան երբեւէ»:

Սիվիլիթաս հիմնադրամում կազմակերպված քննարկմանը Ֆրանսիայում բնակվող հայկական ծագումով վերլուծաբանը իր կարծիքը հիմնավորեց հետեւյալ կերպ. - «Ադրբեջանն այսօր իրեն շատ ավելի ուժեղ է զգում, քան երբեւէ: Ադրբեջանը նաեւ հոգնել է Լեռնային Ղարաբաղի հարցում փակուղային իրավիճակից, հետեւաբար կարող է ռազմական գործողությունների միջոցով պարտավորեցնել միջազգային հանրությանը, ինչպես նաեւ Հայաստանին` գնալ խնդրի լուծմանը»:

«Ուստի, ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել անակնկալ հարձակմանը: Այդ հարձակումը շատ կարճատեւ կլինի, քանի որ ռուսները դրան կմիջամտեն եւ խաղաղապահ ուժ կուղարկեն: Բայց այդ ընթացքում շատ կարեւոր է ամեն ինչ անել հնարավոր կորուստները նվազեցնելու համար», - հավելեց նա:

Պատասխանելով հարցին, թե որն է ռազմական գործողություններից խուսափելու ճանապարհը` վերլուծաբանը նշեց¸թե պատերազմից խուսափելու համար զիջումներ պետք է անել. - «Երկրի իշխանությունները պետք է որոշեն, թե հայերը ինչ զիջումների են պատրաստ, որպեսզի խուսափեն առճակատումից»:

Ջերար Շալյանի խոսքով, ղարաբաղյան կարգավորման հարցում որոշում կայացնողները հիմնականում ռուսներն են լինելու, քանի որ Հարավային Կովկասում իրավիճակի «արբիտրը հենց ռուսներն են»: Ի դեպ, վերլուծաբանի համոզմամբ, Ռուսաստանը Ղարաբաղի հարցում ունի միեւնույն դիրքորոշումը, ինչ Աբխազիայի եւ Հարվային Օսեթային հարցում, մեկ տարբերությամբ` Արցախի հնարավոր անկախության մասին Ռուսաստանը երբեք չի խոսել :

Վերլուծաբանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ մասնավորապես հայ-թուրքական արձանագրությունները. - «Արձանագրությունները, որ Հայաստանը ստորագրեց Թուրքիայի հետ. այնքան էլ խելամիտ չէին: Ես չեմ հասկանում¸ թե ինչո՞ւ Ցեղասպանության խնդրի հետ կապված պետք է լինի հայ-թուրքական ընդհանուր հանձնախումբ: Դա նման կլիներ նրան, որ գերմանացիների եւ հրեաների միջեւ հանձնաժողով ստեղծվեր¸ պարզելու համար, թե ինչ է եղել 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին»:

Նա ընդգծեց, որ հայ-թուրքական սահմանը փակվել է ոչ թե Ցեղասպանության, այլ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով` նշելով, որ Թուրքիայի արտգործնախարար Դավութողլուն շատ հնարամիտ քայլ արեց` ցույց տալով¸ որ «Անկարան պատրաստ է բանակցությունների, պատրաստ է ամեն ինչի, մինչդեռ Հայաստանն է, որ դժվարություններ է առաջացնում եւ պատրաստ չէ խաղաղության»:

«Թուրքիան չի վավերացնի այդ արձանագրությունները, քանի որ դրանցից ոչ մի օգուտ չկա եւ Հայաստանը նույնպես պատրաստ չէ վավերացնել այդ արձանագրությունները ¸- ասաց Ժերար Շալյանը :

Անդրադառնալով ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածշրջան կատարելիք այցին` վերլուծաբանն ասաց¸ թե այդ այցը շատ կարեւոր է, եւ տիկին Քլիթոնը գալիս է «կոշտ հարցադրումներով, որոնց մասին մենք շուտով կիմանանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG