Համաձայնագրերից յուրաքանչյուրը ենթադրում է 197,4 միլիոն դոլարի վարկավորում եւ իրականացվելու է Արժույթի միջազգային հիմնադրամի երկու առանձին ծրագրերի շրջանակներում, որոնք են` երկարաձգվող ֆինանսավորման ծրագիր եւ երկարաձգվող վարկավորման ծրագիր:
Ինչպես հաղորդում են Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակից, ԱՄՀ-ի գործադիր խորհրդի որոշումները հնարավորություն են տալիս հիշյալ համաձայնագրերի շրջանակում Հայաստանին անմիջապես տրամադրել 53, 6 միլիոն դոլարին համարժեք գումար:
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հարուցած բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով, 2009 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի կառավարության խնդրանքով որոշում էր կայացրել Հայաստանին տրամադրել 830 միլիոն դոլարի չափով վարկ, որից փաստացի ստացվել է մոտ 560 միլիոնը: Այդ գումարը կառավարությունը հիմնականում օգտագործել է արտարժույթի պահուստները համալրելու եւ բյուջեի դեֆիցիտը մեղմելու համար: Հայաստանի տարադրամային միջոցները 2008-2009 թվականներին բավականաչափ նվազել էին, քանի որ Կենտրոնական բանկը այդ ընթացքում մոտ 700 միլիոն դոլար էր նետել շուկա` ազգային արժույթի` դրամի փոխարժեքը կայուն պահելու նպատակով:
Վերը նշված 830 միլիոն դոլարի վարկի չստացված մասով, սակայն, ԱՄՀ-ի ծրագիրը չեղյալ համարվեց, եւ հաստատվեց նոր ծրագիր: Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի որոշմամբ տրամադրվելիք 395 միլիոն դոլարը, փաստորեն, հատկացվում է նոր ծրագրով նախատեսված պայմաններով: Հայաստանը այն պետք է մարի 10 տարվա ընթացքում` մինչեւ 2020 թվականը:
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ նոր վարկը տրամադրվում է ավելի արտոնյալ պայմաններով:
Ըստ ԱՄՀ-ի հաղորդագրության, այդ միջոցներն ուղղվելու են հարկաբյուջետային եւ արտաքին կայունության վերականգնմանը, ֆինանսական կայունության պահպանմանը, տնտեսական աճի ապահովմանը եւ աղքատության կրճատմանը:
ԱՄՀ-ի գործադիր խորհրդի` Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո որոշ պարզաբանումներ է տվել հիմնադրամի կառավարիչ-տնօրենի տեղակալ Մուրիլո Պորտուգալը:
Նրա խոսքերով` Հայաստանին արդեն իսկ տրամադրված գումարները «առարկայական են եղել տնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանման եւ աղքատների վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու տեսանկյունից»:
«Տնտեսության վերականգնմանը զուգահեռ` իշխանությունները նորից սկսում են ուշադրությունը կենտրոնացնել միջնաժամկետ մարտահրավերների վրա` ուժեղ աճի եւ աղքատության կրճատման ապահովում, պարտքի կայունություն եւ ֆինանսական հատվածի կայունություն», - ասել է Պորտուգալը` հավելելով, թե այս նպատակով Հայաստանի իշխանությունները դիմել են նախկին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու եւ վարկավորման եռամյա նոր ծրագրի խնդրանքով:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով ԱՄՀ-ի խորհրդի որոշումը, նշեց. - «Սա դինամիկ պրոցես է, մասնավորապես բյուջեի կտրվածքով դրանց ծախսումը` չեմ կարծում, որ մեղադրելի մի բան կա»:
«Այո, չունենք` կարող ենք ավելի արտոնյալ վիճակով ձեռք բերված հնարավորությունները, ֆինանսական միջոցները օգտագործել ամենազանազան խնդիրներ լուծելու համար», - ընդգծեց Բոստանջյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք այս վարկը դարձյալ ուղղվելու է բյուջեի դեֆիցիտի կրճատմանը, Բոստանջյանը պատասխանեց. - «Երբեւիցե մենք չենք կարող դեֆիցիտը 7.5 տոկոսից, գոնե հիմա, բարձր անել, այսինքն, որքան որ անհրաժեշտ լինի մինչեւ այդ սահմանագիծը` մենք կօգտագործենք այդպիսի միջոցները»:
Ինչ վերաբերում է առհասարակ Հայաստանի արտաքին պարտքի ավելացման հաշվին նոր վարկերի ներգրավման նպատակահարմարությանը, ապա, ըստ Վարդան Բոստանջյանի, ամեն ինչ կախված է նրան, թե իրականության մեջ որքանով արդյունավետ կտնօրինվեն ստացվելիք միջոցները: