Մատչելիության հղումներ

Արտասահմանում կրթություն ստացած երիտասարդ երաժիշտը լարային քառյակ է ստեղծել Հայաստանում


Հուլիսի 1-ին «Առնո Բաբաջանյան» սրահում համերգով հանդես կգա երիտասարդ ջութակահար Աստղիկ Վարդանյանի հիմնադրած լարային քառյակը:

Հինգ տարի առաջ լոնդոնաբնակ Լեւոն Չիլինկիրյանի մրցույթի հաղթող Աստղիկ Վարդանյանը հնավորություն ստացավ ուսանելու Մեծ Բրիտանիայում, որտեղ ավարտեց Թագավորական քոլեջի ասպիրանուրան, այնուհետեւ հիմնադրեց «Վարդանյան» լարային քառյակը, որը հաջողությամբ հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայում:

«Լոնդոնում ապրելու տարիներին փորձեցի հասկանալ այդ երկրի կուլտուրան, սովորույթները, որպեսզի հասկանամ` ես կարող եմ այստեղ իմ կյանքը ապրել, կամ կուզենամ կտրվել իմ արմատներից... Բայց, փաստորեն, ինչ-որ մի բան կա, որ չի թողնում: Այսինքն`
մի տխրություն կա, որ` վայ, այս տարիները ես ապրեցի ընտանիքիցս հեռու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աստղիկ Վարդանյանը:

Եվ նա, այս տարեսկզբին վերադառնալով Հայաստան, որոշեց մնալ ու աշխատել հայրենիքում. - «Լավ կարիերա ունեի թե' քառյակով, թե' որպես սոլիստ: Արդեն ընտրության առաջ կանգնեցի այս տարի` միայն դրսում կամ միայն ներսում: Եթե գնայի կարիեարայիս հետեւից միայն Լոնդոնում, պետք է մոռանայի այստեղի մասին, որովհետեւ համադրել անհնար է»:

Անդրադառնալով առաջիկա համերգին` Աստղիկ Վարդանյանը ասաց. - «Դեռ կես տարի չի լրացել, որ մենք [իր հիմնադրած լարային քառյակը] գոյություն ունենք: Մենք չունենք ֆինանսավորում, ուստի մեր համերգներն անում ենք մուտքն ազատ ու աշխատում ենք ուղղակի մարդկանց գրավել, ծանոթանալ, որ իմանան մեր մասին: Ամեն ինչ` մեր ուժերով»:

Խոսելով դասական երաժշտության մասին` երիտասարդ երաժիշտը ասաց. - «Եթե մենք ուզում ենք քայլել աշխարհի հետ, Եվրոպայի հետ, շատ կարեւոր է` ընդհանուր կուլտուրան զարգացնելու համար: Եթե արդեն մի խումբ երիտասարդներ հաճույքով, սիրով զբաղվում են, կարծում եմ, դա վարակիչ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG