Դեսպանը իր ցավակցությունը հայտնեց հունիսի 18-ի միջադեպի զոհերի հարազատներին` նշելով, որ նման միջադեպերը «ակնհայտորեն անընդունելի են». - «Սա եւս մեկ անգամ ընդգծում է բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման կարեւորությունը: Մենք երկու կողմերին կոչ ենք անում ավելի ակտիվ մասնակցել բանակցային գործընթացին` երկարատեւ, կայուն լուծման հասնելու համար»:
Չարլզ Լոնսդեյլը նշեց նաեւ, որ իր երկիրը աջակցում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների` շաբաթ օրը տարածած հայտարարությանը:
Պատասխանելով պատերազմի վերսկսման հավանականությանը վերաբերող հարցին` դեսպան Լոնսդեյլը ասաց. - «Ես չեմ ցանկանում խոսել Ղարաբաղում հնարավոր պատերազմի մասին: Իհարկե, վերջին միջադեպը մտահոգություններ է առաջացնում, բայց, կարծում եմ, որ մենք շատ հեռու ենք իրական պատերազմական գործողությունների վերսկսումից»:
Միեւնույն ժամանակ, ըստ դեսպանի, չպետք է մտածել, որ «ներկա վիճակը կարող է երկար պահպանվել». - «Այս ամենը ցույց է տալիս, որ բանակցությունները պետք է ակտիվորեն շարունակվեն, եւ երկու կողմերը պետք է պատրաստ լինեն փոխզիջումների ու դժվար քայլերի, որոնք անհրաժեշտ կլինեն երկարաժամկետ լուծումներ գտնելու համար»:
Դեսպանը իր հիասթափությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ` որ «այդ գործընթացը մինչեւ օրս ավարտին չի հասել». - «Ես շարունակում եմ կարծել, որ այս գործընթացը բխում է երկու երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի շահերից: Հետեւաբար կոչ ենք անում` շարունակել քայլեր ձեռնարկել կարգավորման գործընթացը իրականություն դարձնելու համար»: