Մատչելիության հղումներ

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Իսրայելի համար


Թուրքիան փակել է իր օդային տարածքը Իսրայելի համար: Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Էրդողանը Տորոնտոյում լրագրողների հետ զրույցում ասել է, որ պաշտոնական Անկարան այդ արգելքը սահմանել է մայիսի 31-ի միջադեպի հետ կապված:

Թուրքիայի վարչապետը Իսրայելից պահանջել է ներողություն խնդրել այդ միջադեպի համար, փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին, համաձայնել տեղի ունեցածի միջազգային քննության անցկացմանը եւ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը: Քանի դեռ այդ 4 պայմանները բավարարված չեն, Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի հետ լարված կմնան, ասել է Էրդողանը:

Մայիսի 31-ին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմիղի վրա Իսրայելի զինուժի հարձակման հետեւանքով 9 մարդ զոհվեց, որոնցից 8-ը Թուրքիայի քաղաքացիներ էին, մեկը` Միացյալ Նահանգների ազգությամբ թուրք քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG