Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան»-ին կժամանի Կլաուդիա Կարդինալեն


Կլաուդիա Կարդինալե
Կլաուդիա Կարդինալե

Հուլիսի 11-ին Երեւանում մեկնարկող «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան կժամանի աշխարհահռչակ Կլաուդիա Կարդինալեն:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը «Ոսկե ծիրան»-ի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը հայտնեց, որ փառատոնի ընթացքում ծրագրված հետահայաց ցուցադրությունների շարքում են նաեւ Անրի Վերնոյի ստեղծագործությունները` մեծ բեմադրիչի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Փառատոնը բացվելու է Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով, որում գլխավոր դերակատարներից է Կարդինալեն: «Ոսկե ծիրան»-ը Կլաուդիա Կարդինալեին կհանձնի մրցանակ համաշխարհային կինոյում իր վաստակի համար:

Տեղի կունենան նաեւ կանադահայ Ատոմ Էգոյանի, հույն Թեոդորոս Անգելոպուլոսի, թուրք Ֆաթիհ Աքինի ֆիլմերի հետահայաց ցուցադություններ:

Միքայել Ստամբոլցյանը ներկայացրեց «Երեւանյան պրեմիերաներն» ու արտամրցութային ծրագրերը:

«Երեւանյան պրեմիերաների» շրջանակում կցուցադրվի 9 ֆիլմ, այդ թվում` թուրք Կապլանօղլու «Մեղրը», որն այս տարի մրցանակի է արժանացել Բեռլինի կինոփառատոնում, Զանուսիի «Փոխայց»-ը, հանրահայտ ամերիկացի Ռոբ Նիլսընի «Ներշնչվածը», այլ ուշագրավ ֆիլմեր:

«Անցյալ տարվա Կաննի փառատոնի փակման ֆիլմը, որ կոչվում է «Կոկո Շանել եւ Իգոր Ստրավինսկի», այս տարի կլինի նաեւ մեր պրեմիերաների շարքում: Մի շատ հետաքրքիր պրեմիերա կա, որը այս տարի Կաննում ֆիլմը ստացավ լավագույն սցենարի համար մրցանակ, հիմա էլ Մոսկվանի փառատոնում է մեծ աղմուկ հանել` կորեացի բեմադրիչ Լի Չան Դոնի «Պոեզիա» ֆիլմը», - ասաց Ստամբոլցյանը:

Արտամրցութային ծրագրերը, նրա բնորոշմամբ` այս տարի «շատ են ու բազմազան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG