Նա ելույթ է ունեցել զինծառայողների առջեւ, որոնք մասնակցել են համատեղ զորավարժությանը։ «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ օպերատիվ-տակտիկական լայնածավալ զորավարժությանը մասնակցել են բանակի, սահմանապահ զորքերի ու ներքին զորքերի ստորաբաժանումները։
«Ադրբեջանական բանակը օրեցօր ուժեղանում է։ Բանակաշինությունը Ադրբեջանում շատ հաջող է ընթանում, եւ դա մեզ թույլ է տալիս ավելացնել մեր ռազմական հզորությունը», - իր ելույթում ասել է Ալիեւը` շեշտելով, թե «բանակաշինությունը Ադրբեջանի ամենաառաջնահերթ հարցն է»։
«Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք ազատելու մեր հայրենի հողերը օկուպացիայից։ Դրա համար քաղաքական ու դիվանագիտական ջանքերի հետ մենք պետք է ուժեղ բանակ ունենանք», - նշել է նա։
Երկրի ռազմական ուժերին կատարվող հատկացումների մասին Ադրբեջանի նախագահն ասել է, թե վերջին 7 տարիների ընթացքում ռազմական ծախսերը ավելի քան 13 անգամ ավելացել են։ «2010 թվականի համար Ադրբեջանի բանակի ռազմական ծախսերը կազմում են 2 միլիարդ 150 միլիոն դոլար, ինչը ավելին է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն», - համեմատել է Ալիեւը։
Նա ասել է, որ առաջիկայում եւս ավելացնելու են Ադրբեջանի ռազմական հզորությունը, գնելու են բանակին անհրաժեշտ ամեն ինչ` զենք, զինամթերք, տեխնիկա։ Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը նշել է, որ քայլեր են կատարվելու սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու համար։ Ներկայումս Ադրբեջանում ռազմարդյունաբերության 21 ձեռնարկություն կա։
Խոսելով Ադրբեջանի խնդիրների, նպատակների մասին` Ալիեւը ընդգծել է, որ ամենակարեւոր ու ամենագլխավոր խնդիրը «մեր հողերի ազատումն է զավթիչներից»։
Անդրադառնալով Ղարաբաղյան բանակցային գործընթացին` նա ասել է, թե երկարատեւ գործընթացն արդյունք չի տվել, միջազգային կազմակերպությունների բանաձեւերը ամրապնդում են Ադրբեջանի դիրքերը, բայց այդ բանաձեւերը Հայաստանը անտեսում է։
«Այդ դեպքում Ադրբեջանի դիմաց նոր խնդիրներ են առաջանում` կա'մ շարունակել բանակցությունները` մենք պատրաստ ենք դրան, բայց պայմանով, որ բանակցությունները արդյունավետ լինեն, կա'մ էլ պետք է այլ ճանապարհ ընտրել», - հայտարարել է Ալիեւը` հավելելով. - «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած տարբերակին։ Մենք երբեք չենք ժխտել ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունը»։
«Մեկ անգամ էլ եմ ասում` մենք ցանկանում ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով, բայց եթե դա հնարավոր չլինի, ապա ադրբեջանական բանակը, բոլոր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով ազատելու հայրենի հողերը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: