«Իհարկե մենք չենք կարող համարվել «32 ատամ» պրոդաքշնի իրավահաջորդը, քանի որ այն պատկանում է մեր ընկերներին, բայց ինչ էլ մենք հիմա ներկայացնենք, մեզ ճանաչելու են որպես «32»-ի տղաներ, իսկ նոր ապրանքանիշը կձեւավորվի առաջիկայում», - ասաց «32 ատամ» ՍՊԸ-ի տնօրենը:
Արդեն մեկ ամիս է` «32 ատամ» երգիծական ծրագիրը չի նկարահանվում, ինչը խմբի ցրվելու մասին ասեկոսեների առիթ է հանդիսացել: - «Խումբը չի ցրվել, բացակա են Կարեն Բաբաջանյանը եւ Վահագն Գրիգորյանը, ովքեր փրոդաքշնում են, բայց մեր խմբում չեն», - բացատրեց խմբի նոր պրոդյուսեր Գարիկ Պապոյանը:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Կարեն Բաբաջանյանի եւ 32-ի տղաների միջեւ լուրջ վիճաբանություն է եղել, որոնք, ըստ Գարիկի, չեն համապատասխանում իրականությանը: - «Առողջ բաժանում է եղել, պարզապես Կարեն Բաբաջանյանը խմբի պրոյուսերը չէ այլեւս», - նշեց նա:
Ինչ վերաբերում է խմբի անդամների միջեւ անհամաձայնություններին` Գարիկը բացատրեց, որ «տարաձայնությունները պետք չէ բարձրաձայնել ու խնդիր դարձնել. որեւէ վատ բան չկա եւ որեւէ հարաբերություն իդեալական չէ»:
32-ի տղաներն ու Զառան այսօր ներգրավված են հեռուստատեսային տարբեր ծրագրերում ու ֆիլմերում: Սակայն տղաներն ասացին, որ «32 ատամ» հաղորդումը` նույն ձեւաչափում, շուտով կրկին կնկարահանվի: