Մատչելիության հղումներ

Ֆավորիտներից եւս մեկը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ չի հասնի


Ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներից եւս մեկը կզրկվի պայքարը շարունակելու հնարավորությունից հաջորդ իսկ փուլում: Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվող առաջնության 1/8-րդում հունիսի 27-ին հանդիպելու են Գերմանիայի եւ Անգլիայի հավաքականները, ինչը նշանակում է, որ այդ թիմերից մեկը ստիպված կլինի լքել մրցաշարը մինչեւ քառորդ եզրափակիչ:

Աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը` Ֆրանսիան չկարողացավ հաղթահարել մրցաշարի խմբային փուլը:

Մինչ օրս 1/8-րդում հանդես գալու իրավունք ստացած 8 հավաքականներից 4-ը ներկայացնում են Ամերիկա աշխարհամասը` Ուրուգվայ, Արգենտինա, Մեքսիկա եւ ԱՄՆ, 2-ը` Եվրոպան` Անգլիա եւ Գերմանիա, եւ մեկը` Աֆրիկան` Գանա:

1/8-րդի մյուս 8 մասնակիցներից 2-ը նույնպես հայտնի են` Բրազիլիա եւ Նիդերլանդներ, իսկ մնացած 6-ը կորոշվեն այսօր եւ վաղը կայանալիք խաղերում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG