Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը մտահոգված է հունիսի լույս 19-ի գիշերվա միջադեպով


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը այսօր խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ եւ կոչ է արել միջոցներ ձեռնարկել` կանխելու համար նման միջադեպերը ապագայում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակմանը խելամիտ այլընտրանք չկա», - հայտարարել է Սաուդաբաեւը:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում նա նաեւ անվերապահ աջակցություն է հայտնում «բանակցությունները կառուցողական երկխոսության հուն տեղափոխելու ուղղությամբ Մինսկի խմբի շրջանակներում ձեռնարկվող ջանքերին» եւ հայտնում, որ իր հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին հանձնարարել է սերտորեն աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ` ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG