Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Վրաստան


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի կայցելի Վրաստան։ Այդ մասին հաղորդում է արտաքին գործերի նախարարության մամլո գրասենյակը։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Վրաստանի ղեկավարության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ համատեղ մամուլի ասուլիս կտա վրացի գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG