«Մեր ուսումնասիրությամբ` Հայաստանի բնակչության ¼ մասը երիտասարդներ են` 16-30 տարեկան քաղաքացիներ, որոնցից առավելագույնը 5%-ն է ներգրավված երիտասարդական կազմակերպություններում», - նշեց Ատոմ Մխիթարյանը:
Եվրախորհրդի եւ Եվրամիության երիտասարդական քաղաքականություն ծրագրերի հետ համագործակցության շրջանակում Ատոմ Մխիթարյանը պարբերաբար ներրկայացնում է Հայաստանը: Ասում է, որ այս կառույցներից երիտասարդական ծրագրերի համար Ադրբեջանին տրվող դրամաշնորհների ընդհանուր գումարը 10 անգամ գերազանցում է Հայաստանին տրվող գումարները:
Արեւելյան Եվրոպայում երիտասարդների ակտիվությունը միջինը 15 տոկոս է, ամենաբարձր ցուցանիշները Եվրոպայի հյուսիսում են` Նորվեգիայում, Դանիայում եւ Շվեդիայում, որտեղ երիտասարդների կեսից ավելին շատ ակտիվ մասնակցում է հասարակական ու քաղաքական կյանքին: Հայաստանում ամենաակտիվը, Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ, քաղաքականության մեջ ներգրավված երիտասարդներն են:
Հայաստանում երիտասարդության հարցերին բյուջեից հատկացվող գումարը 400 միլիոն դրամ է: Ատոմ Մխիթարյանը նաեւ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամ է: Խորհուրդն առայժմ միայն հիմնադիր նիստ է ունեցել 2 ամիս առաջ, հաջորդը սպասվում է առաջիկայում: