Մատչելիության հղումներ

Դիմորդները միասնական քննություն հանձնեցին նաեւ ֆիզիկայից


Հունիսի 8-ին Երեւանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում տեղակայված քննական կենտրոնում ֆիզիկայից քննություն հանձնեցին 322 դիմորդներ: Մինչ քնունթյան մեկնարկը շրջեցինք քննասենակում եվ զրուցեցինք դիմորդների հետ: Դիմորդներից շատերը վստահ էին, որ ֆիզիկայի թեստրեն էլ իրենց բարդությամբ չեն զիջելու արդեն շրջանառվող հայոց լեզվին ու մյուս առարկաներին:

Քննությունը դեռ չսկսված` քննական կենտրոնի պատասխանատու Գյուլնարա Փալիկյանը դիմորդներից մեկի ձեռքում հայտնաբերել էր հուշաթերթիկ հիշեցնող հաշվիչ սարք, ոմանց մոտ էլ ` բջջային հեռախոսներ:

Թե ինչու են այս տարվա թեստերից բողոքները գնալով մեծանում, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանն ասաց, որ բարդությունը չպետք է բողոքի պատճառ դառնա:

«Չի կարելի ասել, որ սրանք ավելի բարդ են, քան անցած տարվա թեստերը, քանի որ արդյունքները գրեթե նույնն են», - նշեց Խաչատրյանը

Նախորդ քննություններից ամենամեծ թվով անվաբարարները գրանցվել են կենսաբանություն առարկայից. 1691 դիմորդից դրական միավորի շեմը չեն հաղթահարել 400-ը, իսկ 17.5-20 միավոր են ստացել 81-ը: Աշխարհագրությունից 314 քննություն հանձնած դիմորդներից անբավարար են ստացել 53-ը, իսկ 17.5-20 միավոր` 14-ը: Ընդհանուր պատմություն առարկայից քննություն հանձնած դիմորդների թիվը 481-ն է, որից 36-ը անբավարար է ստացել, իսկ 64-ին հաջողվել է հավաքել 17.5-20 միավոր:

XS
SM
MD
LG