Մատչելիության հղումներ

Սլովենիան հանրաքվե է անցկացնում Խորվաթիայի հետ վիճարկելի տարածքային խնդիրը լուծելու համար


Սլովենիայում կիրակի օրը հանրաքվե է անցկացվում Խորվաթիայի հետ վիճարկելի տարածքային խնդիրը միջազգային դատարանի միջոցով լուծելու համար։


Այս վեճը ծագել է 1991 թվականից, երբ նախկին Հարավսլավիայի երկրները անկախություն ձեռք բերեցին։ Վեճը ցամաքային հողաշերտի ու ջրային սահմանի շուրջ է։ Սլովենիան, չնայած ծովափնյա երկիր է, ուղիղ ելք չունի դեպի միջազգային ջրային տարածք։

Այս վեճի պատճառով Եվրամիության անդամ Սլովենիան շրջափակում է Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցությունը։

Սլովենիայում քվեարկողների թիվը մոտավորապես 1 միլիոն 700 հազար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG