Մատչելիության հղումներ

Մահացել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանը


Մայիսի 23-ի գիշերը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում` Վալենսիայից վերադարձող Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականին դիմավորելիս, սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը: Այդ մասին ասված է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Աշոտ Մխիթարյանը 51 տարեկան էր, Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը գլխավորում էր 2006 թվականից: Նրա ղեկավարությամբ հայաստանցի ծանրորդները Պեկինի օլիմպիական խաղերից վերադարձել են երեք բրոնզե մեդալ նվաճած, տասնյակ հաղթանակներ են տարել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային բարձրագույն կարգի այլ մրցաշարերում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG