Մատչելիության հղումներ

Սերխիո Մարգարյանը հրաժարվել է մարզել Վրաստանի ազգային հավաքականը


Ուրուգվահայ մարզիչ Սերջիո Մարկարյանը:
Ուրուգվայահայ ֆուտբոլային մարզիչ Սերխիո Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցեց, որ հրաժարվել է Վրաստանի ազգային հավաքականը մարզելու առաջարկից:

«Կտրականապես մերժեցի, քանի որ վիրավորական կլիներ իմ հայրենիքի` Հայաստանի համար», - ասաց նա` նկատի ունենալով, որ դրանից առաջ հրաժարվել էր մարզել Հայաստանի ազգային հավաքականը:

Հարցին, թե ինչու չի ընդունել Հայաստանի առաջարկը, Մարգարյանը արձագանքեց, թե «Հայաստանի ֆուտբոլը պետք է ավելի կազմակերպվի»:

«Ինձ նորից դիմել են, այս անգամ արգենտինացի մի գործարարի միջոցով: Ինձ առաջարկվել է մի գումար, որ ստանձնեմ հավաքականի պատասխանատվությունը, երբ կա նշանակված մի հայաստանցի մարզիչ: Սա լուրջ չէ», - հավելեց նա:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG