Մատչելիության հղումներ

«Կենգուրու» մրցույթն այս տարի բացարձակ հաղթողներ չունի


Այս տարի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթին մասնակցել է 39 341 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերի 902 դպրոցերից: Այս ցուցանիշը 25%-ով ավելին է, քան նախորդ տարի: Այս անգամ «Կենգուրու»-ի առավելագույն նշանաձողը ոչ ոք չի հաղթահարել, եւ բացարձակ հաղթողներ չեղան: Փոխարենը լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների թիվը գրեթե կրկնակի ավելացել է` կազմելով 191:

Հայաստանում մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամը հունիսի առաջին կեսին լրացուցիչ մրցույթ է անցկացնելու լավագույն արդյունք ցուցաբերած եւ 12 տարին լրացած երեխաների միջեւ` նրանցից ընտրելու երկու «լավագույններից լավագույններին» եւ շնորհելու հաղթողների մրցանակները` ուղեգրեր դեպի եվրոպական երկրներից մեկում կազմակերպվող միջազգային ամառային ճամբար:

Բոլոր աշակերտները, անկախ վաստակած միավորներից, կստանան մասնակցության հավաստագրեր: Լավագույն 191–ը կարժանանան նաեւ պատվոգրերի եւ մրցանակների: Կլինեն նաեւ խրարուսական մրցանակներ:
XS
SM
MD
LG