Հոգեբան Խաչատուր Գասպարյանը երեխաներին բնութագրում է որպես հասարակության ամենախոցելի խումբ: - «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաների մեծ մասը օրվա մեջ 3-4 ժամ անցկացնում է հեռուստացույցի առջեւ կամ հիմա արդեն ինտերնետում», - ասաց նա:
Հոգեբանը բացատրեց, որ ծնողներին հաճախ հաճելի է, երբ երեխան ոչ թե աղմկում է ու վազվզում, այլ հանգիստ նստած աչքերը հեռուստացուցից չի հեռացնում: Այս հանգամանքը եւ մերօրյա հայկական հեռուստաեթերը հաշվի առնելով` Վարդուհի Սիմոյանը վիճակը տագնապալի է գնահատում: - «Գոնե Հանրային հեռուստաընկերության ծրագրերի 15% պետք է մանկական լինեին, սակայն դրանք հիմնականում այն ժամերին են, երբ երեխաները դպրոցում են գտնվում», - նշեց նա:
Հեռուստատեսության մասնագետ Վարդուհի Սիմոնյանը հիշեցնում է, որ բոլոր հեռուստաալիքները պիտի ամեն րոպե գիտակցեն, որ կարող են մանկական լսարան ունենալ: Հեռուստատեսային չափորոշիչներից նա սպասելիքներ չունի, քանի որ դրանք, ըստ նրա, հստակ չեն:
Հոգեբան Խաչատուր Գասպարյանը իր աշխատանքային փորձից մի դեպք պատմեց, երբ մայրաքաղաքից դուրս բնակվող մի երեխա Հանրայինի եթերում հեռարձակվող «Որբեր» սերալը դիտելուց հետո որոշել էր ինքնասպանություն գործել, ինչին դիմել էր սերիալի հերոսներից մեկը:
Մասնագետները բացատրում են, որ որպես գործիք` կարելի է կիրառել բավական արդյունավետ հեռուստատեսային սոցիալական գովազդները և երեխաներին զերծ պահել ծխախոտից, ալկոհոլից, թմրադեղերից եւ այլն: