Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ուղեւորատար օդանավ է կործանվել


Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից դեպի հյուսիս գտնվող Հինդու Կուշ լեռներում այսօր 43 մարդու տեղափոխող մասնավոր օդանավ է կործանվել:

Պաշտոնյաների փոխանցմամբ` օդանավը հյուսիսային Կունդուզ բնակավայրից թռչում էր Քաբուլ: Այն վայր է ընկել Սալանգի լեռնանցքի մոտ:

Կործանված օդանավի ուղեւորների թվում կան նաեւ օտարերկրացիներ:

Որոնողական աշխատանքներում օժանդակելու համար Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերը օդանավ են ուղարկել դեպքի վայր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG