Մատչելիության հղումներ

Նախաքննական մարմինը ստացել է Վահան Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը


Հատուկ քննչական ծառայություն մայիսի 14-ին ստացել է ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված ու բաժնում մահացած Վահան Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, Վ.Խալաֆյանի մահը վրա է հասել «ներքին սուր արյունահոսությունից՝ որովայնի առաջային պատի աջ կեսի ծակված-կտրված թափանցող վիրավորման՝ զստաղու միջընդերքի անոթների՝ զարկերակի եւ երակի վնասումների հետեւանքով»։ Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված երկրորդ «ծակած-կտրած թափանցող վիրավորումը որովայնի առաջային պատի աջ կեսին՝ առանց ներքին օրգանների վնասման… մահվան պատճառի հետ չի գտնվում պատճառական կապի մեջ»։

Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված այլ մարմնական վնասվածքները (ճանկռվածքներ, արյունազեղումներ, քերծվածքներ), ըստ հաղորդագրության, «ե'ւ միասին, ե'ւ առանձին-առանձին վերցված իրենց սովորական ընթացքի դեպքում կենդանի անձանց մոտ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում եւ մահվան պատճառի հետ չեն գտնվում պատճառական կապի մեջ»։

«Հաշվի առնելով դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված որովայնի առաջային պատի շրջանի ծակած-կտրած վերքերի եւ փորձաքննությանն ներկայացված սուր ծակող-կտրող գործիքի՝ դանակի շեղբի չափային տվյալները, հնարավոր է այդ վնասվածքների առաջացումը ներկայացված գործիքով՝ դանակով», - նշում է հաղորդագրությունը՝ շարունակելով. - «Հաշվի առնելով վնասվածքների՝ ծակած-կտրած վերքերի բնույթը եւ նրանց անատոմիական տեղակայությունները, ինչպես նաեւ վերքերի եւ փորձաքննությանը ներկայացված դանակի չափային տվյալները, հնարավոր է դրանց պատճառումը Վ.Խալաֆյանի կողմից՝ ինքն իրեն փորձաքննությանը ներկայացված դանակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG