«Ռեժիմը հայտնվել է փակուղու մեջ, հայտնվել է անելանելի վիճակում, նրա ներսում խորանում են առճակատումները», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը հայտարարեց Զուրաբյանը՝ շարունակելով. - «Շատերը հենց ռեժիմի ներսում կորցրել են իրենց հավատը առ այն, որ Սերժ Սարգսյանը ի վիճակի է ապահովել նրանց կերակրատաշտի անվտանգությունը, ապահովել այս իշխանության շարունակականությունը: Այդ պատճառով սկսվել է գզվռտոց, սկսվել են անհաղթահարելի հակասություններ:Եվ ես կարծում եմ, որ դրանք շատ արագ կբացահայտվեն՝ շատ ավելի տեսանելի, շոշափելի ձեւերով»:
Կոնգրեսի համակարգողի կարծիքով, իշխանությունները «անելանելի վիճակում» են հայտնվել նաեւ արտաքին քաղաքական հարցերի պատճառով:
«Հայաստանը այսօր աննախադեպ արտաքին քաղաքական ճնշումների տակ է, ֆուտբոլային դիվանագիտության տապալումը բերել է Ղարաբաղյան հարցում Հայաստանի վրա ճնշումների ուժեղացմանը եւ միայն խորացնում է անելանելիության վիճակը Սերժ Սարգսյանի ռեժիմի համար», - պարզաբանեց նա:
ՀԱԿ-ը շարունակում է պնդել, որ առկա իրավիճակում միակ ելքը արտահերթ ընտրություններն են:
«Իհարկե, ամենաճիշտը կլիներ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ հետո նոր խորհրդարանական ընտրություններ: Բայց դա դոգմա չէ, պատրաստ ենք այդ հարցում գնալ կոմպրոմիսների», - ասաց Զուրաբյանը: