Մատչելիության հղումներ

Հայազգի նախկին մարզիկը Լոս Անջելեսում մեղավոր է ճանաչվել մարդ առեւանգելու եւ փրկագին պահանջելու համար


Ծագումով հայաստանցի նախկին ըմբշամարտիկ Վահան Աճեմյանը երկուշաբթի օրը Լոս Անջելեսի դաշնային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել մարդ առեւանգելու, ծեծի ենթարկելու եւ 1 միլիոն դոլար փրկագին պահանջելու համար:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` 42-ամյա Աճեմյանը ընդունել է իր մեղքը եւ խոստովանել, որ առեւանգել է Սանդրո Կարմրյանին, ծեծի ենթարկել, տանջել, օրերով անազատության մեջ պահել` նրա ընտանիքից պահանջելով 1 միլիոն դոլար փրկագին: Նախկին մարզիկը վստահեցրել է, թե իր գործողությունները անհրաժեշտ էին, քանի որ Կարմրյանը իր դեմ մահափորձ էր ծրագրել` ինչ-ինչ ֆինանսական մեքենայությունների իր տեղյակ լինելու համար:

Իշխանությունների փոխանցմամբ, Կարմրյանը ազատ էր արձակվել ոստիկանների օգնությամբ` կիսամեռ վիճակում:

Վահան Աճեմյանը 1980-ականներին եղել է ըմբշամարտի Հայաստանի եւ Խորհրդային Միության չեմպիոն:

Նախկին մարզիկի ընկերը` Գալվին Գիբսոնը եւս մեղավոր է ճանաչվել առեւանգման փաստով:

Գործով առաջին դատավարությունը անցած տարի ընդհատվել էր` դատական գործընթացում տեղ գտած խախտումների պատճառով:

San Francisco Chronicle պարբերականի փոխանցմամբ` հայազգի նախկին մարզիկին մեղսագրվող հանցագործության համար Կալիֆորնիայում սահմանված խստագույն պատիժը ցմահ ազատազրկումն է:

Ակնկալվում է, որ դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG