Լագրողների հետ հանդիպմանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը ասաց, որ գործազուրկների թիվը անցած տարվա համեմատ ավելացել է գրեթե 10 հազարով՝ հասնելով 85 հազարի:
Հարկ է նշել, սակայն, որ իրականում աշխատանք չունեցող մարդկանց թիվը Հայաստանում ավելիմեծ է. հրապարակված պաշտոնական տվյալները վերաբերում են միայն Զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված անձանց: Իսկ ոչ պաշտոնական տվյալները գրեթե երեք անգամ գերազանցում են պաշտոնական թվերը, եւ ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ անցկացված ուսումնասիրությունների, գործազրկության մակարդակը Հայաստանում 27.5 տոկոս է:
Հարկ է նաեւ նշել, որ Հայաստանում, այդուհանդերձ, ապրիլ ամսվա տվյալներով, կա 1500 թափուր աշխատատեղ: Զբաղվածության պետական ծառայության կառույցներին դիմած գործատուները ունեն հիմնականում բժիշկների, գանձապահների, շուկայագետների, խոհարարների վաճառողների, ինչպես նաեւ բանվորական մասնագիտությունների տեր անձանց կարիք:
Գործատուների առաջարկած աշխատավարձերը, սակայն, չեն բավարարում աշխատանք փնտրողներին, ինչի մասին է վկայում «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած հարցումը:
Հարկ է նշել, սակայն, որ իրականում աշխատանք չունեցող մարդկանց թիվը Հայաստանում ավելիմեծ է. հրապարակված պաշտոնական տվյալները վերաբերում են միայն Զբաղվածության տարածքային կենտրոններում գրանցված անձանց: Իսկ ոչ պաշտոնական տվյալները գրեթե երեք անգամ գերազանցում են պաշտոնական թվերը, եւ ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ անցկացված ուսումնասիրությունների, գործազրկության մակարդակը Հայաստանում 27.5 տոկոս է:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյան
Ըստ Սոնա Հարությունյանի հրապարակած տվյալների, պաշտոնապես գրանցված գործազուրկների կեսից ավելին (56 տոկոսը) 31-50 տարեկան են: Գործազուրկների շուրջ 70 տոկոսը կանայք են:Հարկ է նաեւ նշել, որ Հայաստանում, այդուհանդերձ, ապրիլ ամսվա տվյալներով, կա 1500 թափուր աշխատատեղ: Զբաղվածության պետական ծառայության կառույցներին դիմած գործատուները ունեն հիմնականում բժիշկների, գանձապահների, շուկայագետների, խոհարարների վաճառողների, ինչպես նաեւ բանվորական մասնագիտությունների տեր անձանց կարիք:
Գործատուների առաջարկած աշխատավարձերը, սակայն, չեն բավարարում աշխատանք փնտրողներին, ինչի մասին է վկայում «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած հարցումը: