Մատչելիության հղումներ

Հայ կամավորների նախաձեռնած ավտոերթը Մոսկվայի փոխարեն Շուշի կհասնի


Մի խումբ կամավորների նախաձեռնած Երեւան-Մոսկվա ավտոերթը` նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակի 65 ամյակին, պետք անցներ 5 պետությունների` Հայաստանի ,Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ռուսաստանի 15 քաղաքներով: 7000կմ հաղթահարելու համար յուրաքանչյուր մեքենայի համար, որ կմասնակցեր այս ավտոերիթին, պետք է ծախսվեր մոտ 6200 դոլարին համարժեք դրամ: Կամավորները սակայն այդպես էլ չգտան ֆինանսավորում:

Կառավարությունն ու քաղաքապետարանը խոստացել են ֆինանսապես աջակցել հաջորդ տարի: «Կառավարությունում մեզ ասացին, որ ուշացել ենք, պիտի ավելի շուտ դիմեինք», - պատմեց ակցիայի նախաձեռնող խմբի կամավոր Լիլիթ Ադիբեկյանը։

Հաղթանակի 65 ամյակին նվիրված ավտոերթի կազմակերպիչ կամավորները նպատակ ունեին հիշել եւ հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում զոհվածներին, միեւնույն ժամանակ անցնել նախկին ԽՍՀՄ տարածքի մի շարք երկերների քաղաքներով ու շփվել այնտեղի մարդկանց հետ։

Ֆինանսավորման բաացակայության պատճառով կամավորները որոշել են իրենց միջոցներով իրականացնել միայն Երեւան Շուշի ավտոերթը: Ակցիան նվիրված է լինելու նաեւ Շուշիի ազատագրման 18 ամյակին: Երեւան Շուշի երթուղում ներգրավված են Հայաստանի 5 քաղաքներ` Երեւանը, Արտաշատը, Արարատը, Եղեգնաձորը, Վայքը, Գորիսը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի 2 քաղաքներ` Բերդձորը` նախկին Լաչինը, եւ Շուշին: Յուրաքանչյուր քաղաքում ծաղկեպսակներ են դրվելու անհայտ զինվորի հուշարձանին, իսկ Շուշիիում կամավորները ծիրանենիներ են տնկելու:

Ավտոերթը մեկնարկելու է մայիսի 9-ին` ժամը 9-ին, Հաղթանակ զբոսայգուց, մասնակցելու են 20 կամավորներ` 5 մեքենաներով:

XS
SM
MD
LG