Մատչելիության հղումներ

Մարինե Ալեսը հանդես կգա բարեգործական համերգով


Մայիսի 7-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնում կկայանա «Մարինե Ալես եւ ընկերներ» համերգը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Երգահան եւ երգչուհի Մարինե Ալեսը շուրջ վեց տասնյակ երգերի հեղինակ է, թողարկել է 5 ձայնասկավառակ:

Բարեգործական համերգին, որի ընթացքում ներկայացվելու է Ալեսի 5-րդ ձայնասկավառակը, մասնակցելու են նաեւ անվանի մենակատարներ Աննա Մայիլյանը, Լիլիթ Պիպոյանը, Ջիվան Գասպարյանը, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, «Կադանս» անսամբլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG