Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում


Երեկ Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հանդիպում:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն, Դավիթ Հարությունյանն ու Սամեդ Սեիդովը մտքեր են փոխանակել նաեւ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` որոշվել է հաջորդ խորհրդակցությունը անցկացնել հունիսին, ընդլայնված ձեւաչափով` պատվիրակությունների մեկական ընդդիմադիր անդամի ընդգրկմամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG