Մատչելիության հղումներ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը կմատուցի ֆրանսիական ժամանակակից երաժշտություն


Հայկ Մելիքյան
Հայկ Մելիքյան

Աշխարհի ժողովուրդների 20-րդ դարի ու ժամանակակից երաժշտության դաշնամուրային համերգաշարը կշարունակվի ֆրանսիական երաժշտությամբ։ Ապրիլի 30-ին Կամերային երաժշտության տանը նախատեսված համերգի ընթացքում երիտասարդ դաշնակահար Հայկ Մելիքյանը կկատարի 20-րդ դարի ու ժամանակակից ֆրանսիացի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ։

Դաշնամուրային համերգաշարի այս նախագիծը հեղինակել է հենց Հայկ Մելիքյանը ու կյանքի կոչել 2009-ի հոկտեմբերից, երբ առաջին համերգում ներառեց ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ։ - «Նախագծի ընթացքում հնչած երաժշտությունը համամարդկային է, քանի որ այն ներառում է տարբեր ազգերի ու տարբեր ժամանակահատվածների, հայ ունկնդրին հայտնի ու անհայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ», - ասում է Հայկը։

Երիտասարդ դաշնակահարն իր այս նախագծով նպատակ ունի մի քանի տարում հայ ունկնդրին ծանոթացնեն 20-րդ դարի տարբեր ազգերի հայտնի կոմպոզիտորների դաշնամուրային երաժշտությանը:

Առաջիկայում համերգներում կընդգրկվի իտալական, ճապոնական , վիետնամական, իսրայելական երաժշտություն: Նախագիծը կշարունակվի դեռ մի քանի տարի։ Հայկ մելիքյանը
մտադիր է հանդես գալ նաև 20-րդ դարի ու ժամանակակից հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններով։

Ի դեպ, Հայկն ուրախությամբ փաստում է, որ այսօր իր լսարանում հատկապես շատ են երիտասարդները։ Իսկ իր մասին պատմելիս` նշում է, որ «խենթ է»։ Դրա ապացույցներից է նաև այն, որ Հայկ Մելիքյանի համերգները սովորաբար ավարտվում են իմպրովիզացիաներով, որոնք առաջարկում է հանդիսատեսը:

XS
SM
MD
LG