«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով քաղաքային խորհրդարանի ընտրություններին` Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը նշեց. - «Նախնական տվյալների համաձայն` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում հայեր չկան: Ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» դաշինքի նախընտրական ցուցակը դեռ վերջնականապես հստակեցված չէ»:
Ստեփանյանը հայտնեց, որ ապրիլի 24-ից առաջ իր ղեկավարած կազմակերպությունը դիմել է քաղաքապետի բոլոր թեկնածուներին եւ նրանց աջակցող քաղաքական ուժերին` ցանկանալով պարզել Հայոց ցեղասպանության վերաբերյալ կուսակցությունների դիրքորոշումը:
«Միակ կուսակցությունը, որ արձագանքեց մեր այս նախաձեռնությանը, Իրակլի Ալասանիայի ղեկավարած ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» դաշինքն էր. այս կուսակցության ներկայացուցիչները ոչ միայն իրենց ցավակցությունը հայտնեցին Վրաստանի հայերին, այլեւ մասնակցեցին տեղացի հայերի կազմակերպած բոլոր միջոցառումներին: Իշխող կուսակցության տեսակետը ներկայացրեց պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին` հայտարարելով, որ խնդիրը պետք է պատմաբաններն ուսումնասիրեն. ցավակցությունների մասին, բնականաբար, խոսք անգամ չկար», - փոխանցեց Ստեփանյանը:
Նրա խոսքերով` Ալասանիայի աջակիցների դիրքորոշումը ցեղասպանության խնդրում վրացական քաղաքական դաշտի համար աննախադեպ քայլ էր. - «Սա առաջին դեպքն է, երբ Վրաստանում գործող քաղաքական ուժն անդրադառնում է այս խնդրին` ապրիլի 24-ի միջոցառումների ընթացքում կանգնելով Թբիլիսիի հայերի կողքին»: