Մատչելիության հղումներ

Հայաստանում բացվում է Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչություն


Հայաստանում բացվում է Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչություն: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը այսօր ստորագրել են Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովը:

Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես, ասել է. - «Մենք դարձել ենք Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ: Այս համաձայնագիրը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից, եւ մենք նաեւ մասնակցություն ունենք այս բանկի կապիտալում: Հուսով ենք, որ այս համաձայնագրերի ստորագրումը նոր ազդակ կհաղորդի մեր փոխհարաբերություններին: Մենք արդեն նախապատրաստել ենք մի քանի նախագծեր, որոնք ներկայացվել են բանկի ղեկավարության քննարկմանը»:

Վարչապետը նշել է, որ ԱՊՀ-ի շրջանակներում ստեղծված Հակաճգնաժամային հիմնադրամի օգտագործման օպերատորը նույնպես կլինի Եվրասիական զարգացման բանկը, «իսկ դա նշանակում է, որ բանկի գործունեությունը կարող է լինել բազմապլան, բազմաֆունկցիոնալ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG