Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ստորագրել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին հրամանագիրը


Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը ստորագրել է հրամանագիր «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին:

Արձանագրությունների վավերացման ընթացակարգը, ըստ հրամանագրի կասեցվում է՝ «հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետը, ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների 2010 թվականի ապրիլի 22-ի համատեղ հայտարարությունը»:

Հրամանագրի երկրորդ կետով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին հանձնարարվում է արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG