Ցույցի կազմակերպիչների հետ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել էր հինգշաբթի օրը եւ, ինչպես ասաց կազմակերպիչներից Դանիել Իոնիսյանը, հանդիպման ընթացքում իրենց խոստացել են, որ ցույց չանելու փոխարեն ֆիզիկայի ֆակուլտետին կտրվեն մագիստրատուրայի տեղերը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Միհրան Հակոբյանը ասաց, թե ավելորդ է խոսել, քանի դեռ մագիստրատուրայի տեղերի վերաբերյալ կառավարության որոշումը չկա:
«Նախարարը որոշակի խոստումներ է տվել», - ասաց Հակոբյանը՝ շարունակելով. - «Կառավարությունը գերակա ճյուղ է հայտարարել բնագիտական մասնագիտությունները, հատկապես՝ ֆիզմաթ բլոկը: Եվ տրամաբանորեն մագիստրական տեղերը տարկետման իրավունքով եւ պետպատվերի հետ կապված ավելի շատ այս բլոկին են տրվելու: Եվ նախարարի այս տեսանկյունը բավականին համոզիչ է եղել ուսանողների համար, եւ ուսանողները որոշեցին այսօր ցույց չանել»:
Դանիել Իոնիսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ուսանողական վարչության պետը ասել է չորրորդ կուրսի ուսանողներին, որ եթե համալսարանի առջեւ ցույց լինի, կստացվի, որ համալսարանը համաձայն չէ երկրի ռազմական քաղաքականության հետ, եւ եթե ցույցը արվի, համալսարանին ոչ մի տեղ էլ չեն իջեցնի»:
Մարտի 18-ին, հիշեցնենք, կառավարության որոշմամբ ասպիրանտական տեղերը կրճատվել են ուղիղ կեսով: Ապրիլի 29-ին սպասվում է կառավարության որոշումը մագիստրատուրայի տեղերի վերաբերյալ:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մի քանի օր առաջ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստում առաջարկել է բարձրացնել զորակոչային տարիքը մինչեւ 32-35 տարեկան՝ ներկայիս 27-ի փոխարեն:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես տեղյակ չեմ, որ նման օրենսդրական փաթեթ արդեն շրջանառվում է: Այս մոտեցումը, իհարկե, հնչեցվել է: Ակնհայտ է, որ եթե մի երկիր չի կարող պահպանել այդ սահմանը, այդ համալսարանները որեւէ արժեք չունեն»:
Յուրի Խաչատուրովը ասել էր նաեւ, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է դիմել Կառավարությանը եւ առաջարկել կրճատել ուսման նպատակով տարկետման իրավունք ստացողների թիվը՝ հիմնավորելով, որ այդկերպ հնարավոր կլինի ապահովել բանակի համալրումը, քանի որ 2010-2016 թվականներին զինված ուժերի համալրման հետ կապված լուրջ խնդիրներ կլինեն: