Նոր ձայնասկավառակում Ռեինկարնացիան ընդգրկել է 11 երգ, որոնց բոլորի հեղինակն էլ Ռոլանդն է: Խմբին հատուկ չէ միայն լավատեսությունը ասում է նա, մատնացույց անելով ձայնասկավառակում տեղ գտած նաեւ այնպիսի երգեր, որոնցում իրենք բարձրաձայնում է, օրինակ, սոցիալական թեմաներ: Այստեղ տեղ է գտել նաեւ խմբի` անցած տարվա գլխավոր հիթը` «Էլի լավ ա»-ն:
«Ռեինկարնացիայի համար սկզբունքային է, որ ուրիշի գրած տեքստ կամ երաժշտություն չկատարի, նույնն է, թե ուրիշի կնոջը տուն բերես», - կատակում է Ռոլանդը:
Այս ալբոմից մի քանի երգ ամերիկացի ռեփերների հետ Ռեինկարնացիան նորից կձայնագրի Միացյլալ Նահանգներում, ընդ որում դրանք կհնչեն անգլերեն տարբերակով: «Մի գդալ սեր» երգի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որը շոււտով պատրաստ կլինի:
Հայկական ռեգիի հաջողությունը Ռոլանդը բացատրում է իր ստացած արձագանքներով. – «Ասում են անկեղծ ու պարզ է, դա է պատճառը”, - պատմեց երաժիշտը:
Գալիք ամառվա համար Ռեինկարնացիան պատրաստում է մեծ համերգ` աշխարհի տարբեր անկյուններից ժամանած երաժիշտների մասնակցությամբ:
Ռեինկարնացիայի «Մի գդալ սեր» երգը լսեք ներքեւում:
Ռոլանդ Գասպարյան. «Ռեինկարնացիայի համար սկզբունքային է, որ ուրիշի գրած տեքստ կամ երաժշտություն չկատարի, նույնն է, թե ուրիշի կնոջը տուն բերես»