«Չնայած առկա անհերքելի ապացույցներին` Միացյալ Նահանգների կառավարությունը մինչ օրս 1915 թվականի իրադարձություններին իրենց ճիշտ բնորոշումը չի տվել», - գրել են սենատորները նախագահին հասցեագրած նամակում եւ կոչ արել ապրիլի 24-ին «շտկել այդ անարդարությունը եւ վերջապես ճանաչել 20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկը այնպես, ինչպես որ այն եղել է` որպես ցեղասպանություն»։
Ընդգծելով, որ բազմաթիվ պետություններ արդեն գնացել են այդ քայլին, սենատորները միաժամանակ նշել են. - «Մենք լիովին ընդունում ենք թուրք - ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը, այդուամենայնիվ, որեւէ պատճառ չպետք է խանգարի Միացյալ Նահանգներին իրական անվամբ կոչել այդքան մեծ չափերի հասնող ողբերգությունը»։
Անդրադառնալով ուղերձին` նամակի հեղինակներից մեկը` հանրապետական սենատոր Ջոն Էնսայնը Ամերիկայի Հայ դատի գրասենյակին ասել է. - «95 տարի առաջ իրականացված վայրագությունները պետք է մեր կառավարության կողմից ճանաչվեն որպես ցեղասպանություն, եւ այս նամակով ես եւ իմ գործընկերները կոչ ենք անում նախագահին մեկընդմիշտ ընդունել, որ պատմական այդ մութ ժամանակաշրջանում անմեղ մարդիկ, կանայք ու երեխաներ զոհ են դարձել մանրազնին ծրագրավորված եւ կանխամտածված կոտորածների»։
Նամակը շրջանառության մեջ է դրել Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատ Բարբարա Բոքսերը։
Երախտագիտություն հայտնելով նրան, ինչպես նաեւ փաստաթղթին միացած մյուս սենատորներին` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է. - «Նախագահ Բարաք Օբաման ապրիլ 24-ին հստակ ընտրություն պետք է կատարի. կա'մ դառնա առաջամարտիկ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, կա'մ շարունակի մնալ Թուրքիայի կառավարության մեղսակիցը` մարդկության դեմ կատարված այս հանցագործությունը ժխտելու գործում»։