Այժմ արդեն պարզ է, որ մայիսի 30-ի ընտրություններում հիմնական պայքարը ծավալվելու է երկու թեկնածուների` գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավայի եւ ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի միջեւ:
Ընտրություններից առաջ թեկնածուները պայքարում են նաեւ քաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունների, նախ եւ առաջ` հայերի քվեների համար:
Վրաստանի հայերի միության ղեկավար Գենա Մուրադյանի վկայությամբ` Թբիլիսիում 100-110 հազար հայ է բնակվում, նրանցից մոտ 70 հազարը ընտրելու իրավունք ունեն:
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` Թբիլիսիում գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 994 հազար է, ինչը նշանակում է, որ հայերը քաղաքի ընտրողների մոտ 7 տոկոսն են կազմում:
Կոնկրետ թեկնածուների պաշտպանելու հարցում հայ համայնքը միասնական դիրքորոշում չունի:
Դեռ ձմռանը վրացահայ համայնքի ամենաակտիվ գործիչներից մեկը` «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը հայտարարում էր, որ հայ համայնքը հանդիպումներ է կազմակերպում քաղաքապետի թեկնածուների հետ, ինչից հետո էլ կհստակեցնի իր վերջնական մոտեցումը:
Իշխանությունների հետ առավել սերտ կապեր ունեցող Վրաստանի հայերի միությունը հակված է պաշտպանել Գիգի Ուգուլավային: «Մեր 10 խնդրանքից 8-ը վրացական իշխանությունները բավարարում են», - հավաստիացնում է Գենա Մուրադյանը` մանրամասնելով. - «Վրացական դպրոցները, եթե 100 կամ 120 աշակերտ ունեն, փակվում են, իսկ նույն պայմաններում գտնվող հայկական դպրոցներին թույլ են տալիս հանգիստ աշխատել, ֆինանսավորում են: Հայերին ընդառաջ է գնում ոչ միայն Գիգի Ուգուլավան, այլ շրջաններում եւս որոշ քայլեր են իրականացվում: Օրինակ, խորհրդային տարիներին որեւէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ կկառուցվի Ախալցխա - Ախալքալակ ճանապարհը: «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ֆինանսավորմամբ կառուցվում է Մառնեուլի - Թեթրի Ցկարո - Բոլնիսի 160 կիլոմետր երկարությամբ ճանապարհը, որը թույլ կտա Թբիլիսիից Ջավախք հասնել մեկեւկես ժամում. երկու տարի հետո այդ ճանապարհն էլ շահագործման կհանձնվի»:
Վրացական մի շարք հասարակական կազմակերպություններ, սակայն, պնդում են, որ իշխանությունները, տեղական ընտրություններից առաջ մեծացնելով սոցիալական ու շինարարական ծախսերը, ընտրազանգվածի համակրանքը շահելու նպատակ ունեն:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության Թբիլիսիի գրասենյակը, օրինակ, նկատում է, որ 2010 թվականի պետբյուջեում սոցիալական ծախսերը կտրուկ կերպով` մոտ 34 տոկոսով, ավելացվել են:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այդուհանդերձ, վստահեցնում է` դա ո'չ ընտրակաշառք է, ո'չ էլ վարչական ռեսուրսի չարաշահում:
«Կլինեն օտարերկրացի փորձագետներ, որ կասեն` մի' վերանորոգեք հիվանդանոցները, կամուրջներ եւ ճանապարհներ մի' կառուցեք, քանի որ դա կառավարությանը հնարավորություն է ընձեռում բյուջեն ծախսել նախընտրական նպատակներով: Ես նրանց ասում եմ` մոռացե'ք այդ մասին: Մենք շարունակելու ենք աշխատել մարդկանց համար, եւ գուցե հենց այդ պատճառով էլ նրանք քվեարկեն մեր օգտին», - ասել է Սահակաշվիլին: