Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն իրեն ուղղված Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի նամակը ուղարկել է համայնքների ղեկավարների քննարկմանը: Զախարյանը նամակով տեղեկացրել է, որ անվանափոխման ենթակա համայնքների ղեկավարները պարտավոր են մեկ ամսվա ընթացքում ավագանու նիստով կամ հաստատել իրենց կողմից առաջարկվող անվանումների տարբերակները կամ էլ սեփական տարբերակը ներկայացնել: Եթե համայնքները հրաժարվեն փոփոխել իրենց բնակավայրի անվանումը, ապա, ինչպես Լոռու մարզպետն ասաց, իրենց որեւէ մեկը չի պարտադրի:
28 համայնքներից երկուսը քաղաքային բնակավայրեր են՝ Ալավերդին ու Ախթալան: Ալավերդիի ավագանին արդեն մերժել է փոխել քաղաքի անունը՝ պատճառաբանելով, թե իրենց դուր է գալիս Ալավերդի անունը ու նոր անվանման կարիք ամենեւին էլ չկա: Ալավերդու փոխքաղաքապետ Արտավազդ Վարոսյանը վկայակոչում է հայկական աղբյուրները. - «Ալավերդի հայերեն նշանակում է՝ «ալավ»՝ բոց, հուր, եւ երդիկ: Դա կապ չունի թուրքական «Աստծո տված» արտահայտության հետ»:
Ալավերդցիներին առաջարկվում է քաղաքի անունը կնքել Լալվար: Մինչդեռ ինչպես քաղաքի ղեկավարությունը, այնպես էլ բնակիչները պնդում են, թե հենց լալվարն է թուրքական անուն՝ «նշանակում է շատ կակաչ»:
Ի տարբերություն Ալավերդիի, Աթխալա քաղաքում ավագանին որոշել է մինչեւ հունիս իր տարբերակը ներկայացնել: Կադաստրն առաջարկել է Ախթալան վերանվանել կամ Հողհատ կամ էլ Պղնձավան:
Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը դեմ է փոփոխությանը, բայց՝ «եթե օրենքն է պարտադրում, ուրեմն պետք է նոր տարբերակ ներկայացնել», ասում է նա՝ ընդգծելով, որ դեմ է առաջարկվող Պնձավան տարբերակին:
«Եթե 100 տարի հետո այստեղ պղնձի հանքեր չլինեն, ինչ է, նորից փոխելու՞ են քաղաքի անունը: Բացի դա, մեզ մոտ ոչ թե պղնձի հանքեր են, այլ բազմամետաղ հանքեր, ուրեմն պետք է քաղաքի անունը Բազմամետաղավան դնե՞լ»,- հարցնում է քաղաքապետ Խաչիկյանը:
Բնակավայրերի անվանափոխությունը լրացուցիչ ծախսեր է ենթադրում՝ փոփոխություններ ինչպես պետական համակարգում, այնպես էլ բնակիչների անձնագրերում: Ախթալեցիները ասում են, թե հազիվ են օրվա հացի խնդիր լուծում, ուր մնաց, թե լրացուցիչ ծախսերի տակ ընկնեն. - «Ո՞վ պետք է վճարի, մենք գումար չունենք»,-ասում են նրանք:
Կադաստրի առաջարկությամբ անվանափոխության ենթակա են ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական անվանումներով համայնքները: Սակայն ռուսներով բնակեցված Ֆիոլետովո գյուղում դժվարությամբ են կարողանում արտաբերել առաջարկվող Մարգավետ անունը: