Մատչելիության հղումներ

Լիբանանահայերը Բեյրութում հավկիթներ են նետել թուրք գործարարների ուղղությամբ


Բեյրութում լիբանանահայերը երեկ հավկիթներ են նետել թուրք ձեռներեցների ուղղությամբ` բողոքելով Լիբանանի մայրաքաղաքում անցկացվող գործարար համաժողովին նրանց մասնակցության դեմ:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հյուրանոցի մոտ, որտեղ անցկացվում էր թուրք - լիբանանյան տնտեսական համաժողովը, հավաքվել էին շուրջ 200 հայեր:

Լիբանանահայերը, որոնք պարզել էին դրոշներ, «Առեւտուրը թանկ է, արդարադատությունը` անգին» եւ նման այլ գրություններով պաստառներ, ձվեր են նետել դեպի թուրք գործարարներին հյուրանոց փոխադրող ավտոմեքենաները եւ ավտոբուսը:

Ոստիկանությունը միջամտել է եւ արագ ցրել ցույցի մասնակիցներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG