Մատչելիության հղումներ

Մերձդնեստրում կալանավորված հայ լրագրողի հարազատները Հայաստանի նախագահից աջակցություն են հայցում


Մերձդնեստրի իշխանությունների կողմից լրտեսության մեղադրանքով ձերբակալված հայ լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրում են միջամտել նրան ազատ արձակելու խնդրով։

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Մերձդնեստրյան անջատված հանրապետությունը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության ենթակայության ներքո, խնդրում ենք Ձեզ՝ որպես աշխարհասփյուռ հայերի իրավունքների ու շահերի երաշխավորի, դիմել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ հայրենասեր, արժապատիվ հայորդի, միջազգային շրջանակներում հեղինակություն ունեցող, ընտանիքի երիտասարդ հայր Էռնեստ Վարդանյանին ազատ արձակելու խնդրով», - ասված է հայ լրագրողի հարազատների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում։

Մերձդնեստրի իշխանությունները ձերբակալել են Էռնեստ Վարդանյանին ապրիլի 7-ին` դավաճանության եւ լրտեսության մեղադրանքով։ Լրագրողին սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG