Մատչելիության հղումներ

Լեհաստանում զանգերը ղողանջում են ավիավթարի զոհերի հիշատակին


Լեհաստանի ողջ տարածքում շաբաթ օրը տեղական ժամանակով 8:56 րոպեին եկեղեցական զանգերի ղողանջը եւ շչակների սուլոցը ազդարարեց այն ողբերգական պահը, երբ ուղիղ 7 օր առաջ Ռուսաստանում տեղի ունեցած ավիավթարին զոհ գնացին Լեհաստանի նախագահը եւ եւս 95 մարդ։

Զոհերի հիշատակման օրը հարյուր հազարավոր լեհեր այցելելու են Վարշավայի Պիլսուդսկի հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելու նախագահ Լեխ Կաչինսկուն, առաջին տիկնոջը՝ Մարիա Կաչինսկային, եւ բարձրաստիճան մի շարք գործիչների, ովքեր զոհվեցին Սմոլենսկ ուղեւորվելիս։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG