Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին` այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը անձամբ իր եւ հայ ժողովրդի անունից վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Չինաստանի նախագահին եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին` մարդկային մեծ կորուստներ եւ ավերածություններ պատճառած երկրաշարժի կապակցությամբ:

«Համոզված եմ, որ Չինաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումները թույլ կտան հաջողությամբ հաղթահարել աղետի հետեւանքները», - ասված է հեռագրում:

Վերջին տվյալներով` Չինաստանում երկու օր առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 800-ին, շուրջ 200 մարդ անհետ կորել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG