Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը առաջիկայում կհրապարակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հետագա քայլերի մասին իր որոշումը


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը փոխանցեց Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, Սերժ Սարգսյանն առաջիկայում կհրապարակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հետագա քայլերի մասին իր որոշումը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հայտարարել էր, թե Վաշինգտոնյան հանդիպումներից հետո «ամրապնդեցին հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների պատկերացումներն ու մոտեցումները»:

Նախագահի մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը առայժմ գտնվում է կարճատեւ արձակուրդում, որը անցկացնում է Եվրոպայում, եւ Հայաստան կվերադառնա շաբաթավերջին:

Նախագահի մամուլի գրասենյակը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե այսօր Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG