Մատչելիության հղումներ

Կաթվածահար է եղել Դիլիջան-Իջեւան միջպետական ճանապարհը


Երեւան-Իջան ավտոճանապարհի 118-դ կիլոմետր հատվածը քանդվել է սողանքի պատճառով: Արտակարգ իրավիճակների, Տրանսպորտի եւ կապի նախարարությունների մասնագետները քննարկում են ճանապարհի գոնե ժամանակավոր բացման հնարավորությունները:

«Հովք» կոչվող սողանքի պատճառով սարը առաջ է եկել՝ հիմնովին փակելով ճանապարհի 200 մետր երկարությամբ մի հատված: Միջպետական եւ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը բարվոք վիճակում էր, ու բառացիորեն մի գիշերվա ընթացքում դարձել է անանցանելի:

Իջեւանցի Սամվել Պապյանը սողանքի ակտիվացման ականատեսն է: Գիշերը ավտոմեքենայով Դիլիջանից մոր հետ տուն վերադարձի ճամփին հազիվ է փրկվել սողանքի առաջացրած փլուզման տակ մնալուց եւ Աղստեւ գետն ընկնելուց: Փրկարարները օգնության են հասնել: Գետն է ընկել եւ ամբողջությամբ ջարդվել է Սամվելի ավտոմեքենան:

Այս պահին Դիլիջանից 29 կիլոմետր հեռու գտնվող Իջեւան հասնելու համար հարկ է լինում շրջանցել Վանաձորն ու Նոյեմբերյան քաղաքի միջով ավելի քանի երկու անգամ ավելի երկար ճանապարհ կտրել։

Մասնագետներն արդեն երկու օր է ուսումնասիրում են ստեղծված իրավիճակը: Քննարկվում է քանդված ճանապարհը ժամանակավորապես բացելու տարբերակը՝ հնարավորություն տալով այն օգտագործել ցածր բեռնվածությամբ՝ մինչեւ վերջնական որոշում կկայացվի այն հիմնովին նորոգելու կամ այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին:

«Ամեն դեպքում մեծ նոր ճանապարհ գցելու տարբերակը ծախսեր ու երկար ժամանակ է պահանջում», - ասում է Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գագիկ Մատինյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանն ասում է, թե սրանով սողանքի վտանգը ավարտված չէ: Այն կարող է շարունակել հոսել, հատկապես՝ անձրեւների դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG