Չորեքշաբթի երեկոյան հրապարակված զեկույցում Նախարարների կոմիտեն մատնանշում է 2002 եւ 2003 թվականներին կայացած կապուղիների 7 մրցույթները: «Օրենքի դրույթների համաձայն` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) կարող էր չհիմնավորել մերժման պատճառները: Արդյունքում` համակարգը համապատասխան երաշխիքներ չապահովեց, ինչը թույլ կտար խուսափել կամայականություններից», - արձանագրում է Նախարարների կոմիտեն` ընդգծելով, որ այս հանգամանքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում էր:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով զեկույցը` «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանն ասաց. - «Այս զեկույցը մի շատ կարեւոր հետք պետք է թողնի ողջ գործընթացի վրա, քանի որ այնտեղ հստակ նշված է, որ «Ա1+»-ը ոչ թե ընդհանուր մրցույթով պետք է վերականգնի իր իրավունքները, այլ հակառակը. ՀՌԱՀ-ն ու կառավարությունը պետք է պայմաններ ստեղծեն, որ նման կլինեն 2002-ի պայմաններին, երբ խախտվել են մեր իրավունքները»:
Արձանագրելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է «Ա1+»- ի ոչ նյութական պահանջը` Նախարարների կոմիտեն իշխանություններին առաջարկում է տեղյակ պահել կապուղիների մրցույթների նախապատրաստման գործում աշխատանքների, ինչպես նաեւ այն միջանկյալ քայլերի մասին, որ կձեռնարկվեն հոգուտ հայցվոր կողմի:
Խոսելով այս վերջին դրույթի մասին` Մեսրոպ Մովսիսյանը բացատրում է, թե ինչ են նկատի ունեցել զեկույցի հեղինակները. - «Նկատի ունեն, որ թվայնացման պրոցեսը, որ նախատեսվում է Հայաստանում, չի կարող երբեւիցե արգելք դառնալ, որպեսզի մրցույթն անցկացվի այն մակարդակով, որ եղել է 2002-ին»:
«Մելտեքս»-ի ղեկավարի խոսքով, սակայն, ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի վերջին հայտարությունները նոր մտավախությունների տեղիք են տալիս: Նորացված պահանջներով մրցույթի անցկացման դեպքում, ըստ Մովսիսյանի, կարող են պատճառաբանություններ ի հայտ գալ, որոնք թույլ կտան «Ա1+»-ին հերթական անգամ կապուղի չտրամադրել:
«Եթե կառավարությունը եւ ՀՌԱՀ-ը մրցույթն անցկացնեն այն ձեւով, որով ներկայացրեց պարոն Ամալյանն անցած շաբաթ, ապա ես որեւէ սպասելիք չունեմ: Նորից առաջին պլան կմղվեն մի քանի խնդիրներ, որոնք իրենց կարծիքով անլուծելի են լինելու «Ա1+»-ի համար: Նորից երեւի մտադրություն ունեն մերժել` ապացուցելով իրենց իրավացիությունը տարիների ընթացքում: Այդ խնդիրներից հիմնականը հետեւյալն է լինելու` հստակ բանկային հաշիվ կպահանջեն, որի վրա ինչ-որ միլիոններ պետք է լինեն», - ընդգծեց Մեսրոպ Մովսիսյանը: