Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ


Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների գործակցությանը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG