«Մենք տեսնում ենք, որ նախագահ Սարգսյանի [պաշտոնավարման] երկու տարվա ընթացքում բավականին որակապես դրական առումով ավելի լավացել են հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, չնայած դրանք դեռ խորանալու տեղ ունեն, եւ կարծում եմ, որ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերից է բխում հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը», - ասաց Շարմազանովը` հավելելով. - «Նախագահ Օբամայի հրավերը նաեւ խոսում է այդ փաստի մասին»:
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախատեսվող հանդիպման առնչությամբ իշխող կուսակցության մամուլի խոսնակը շեշտեց. - «Մենք տեսնում ենք, որ ապրիլի 24-ին ընդառաջ` Թուրքիայի քաղաքական ղեկավարության տոնայնությունը եւ հռետորաբանության տոնը բավականին փոխվել է. նրանք արդեն հայտարարում են, որ պատրաստ են վավերացնել [հայ - թուրքական արձանագրությունները], որ չեն սառեցնի եւ այլն»:
«Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Նախագահ Սարգսյանը բազմաթիվ անգամներ ցույց է տվել, որ հայկական կողմը հավատարիմ է արձանագրությունների ոգուն, մենք պատրաստ ենք վավերացնել Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո, հիմա կտեսնենք` եթե պարոն Էրդողանի խոսքերը ոչ միայն խոսքեր լինեն, այլ նաեւ վերածվի գործի, ապա մենք կկատարենք այն կարեւորագույն քայլը, որը անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի կայունության ամրապնդման համար», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Հանրապետականի խոսնակը շատ կարեւոր համարեց Հայաստանի նախագահի մասնակցությունը Գլոբալ անվտանգության հարցերով վաշինգտոնյան գագաթնաժողովին` ԱՄՆ-ի նախագահի հրավերով:
«Հայաստանը, լինելով փոքր երկիր, իր լուրջ ներդրումը կարող է ունենալ միջուկային անվտանգության հարցերի կարգավորման գործում, որը շատ կարեւորագույն խնդիր է», - ասաց Շարմազանովը: