Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը պնդում է, թե հրաժարական չի ներկայացնելու


Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը քննարկում է նախագահ Կուրմանբեկ Բակիեւին ձերբակալելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

«Բակիեւը պարտավոր է պատասխան տալ ապրիլի 7-ին ընդդիմության եւ ոստիկանության միջեւ բախումների արդյունքում զոհված տասնյակ քաղաքացիների համար», – «Ռոյթերզ» գործակալությանն ասել է ժամանակավոր կառավարության ղեկավար, ընդդիմադիր Ռոզա Օտունբաեւան եւ ընդգծել, որ Բակիեւի հարազատներին եւ աջակիցներին կալանավորելու հրահանգն արդեն տրվել է։

Ինքը՝ Բակիեւը, հայտարարում է, թե ժողովրդի վրա կրակելու հրաման չի արձակել։ «Ռոյթերզ»–ին տված հարցազրույցում նա նաեւ պնդել է, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, սակայն պատրաստ է բանակցել ընդդիմադիր ուժերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG